Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է ՌԴ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լեւիին:
Ինչպես հաղորդել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: