Արմինֆո.Գերմանիան մտադիր է փոքր դրամաշնորհների ծրագիր իրականացնել Սյունիքի մարզում։
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հաղորդագրության համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին պատերազմի հետևանքները հատկապես զգալի են ՀՀ Սյունիքի մարզում։ "Ելնելով դրանից ՝ այս տարի փոքր դրամաշնորհների ծրագրի հիմնական շահառուն Սյունիքն է լինելու։ Անցած շաբաթ Կապան, Գորիս և Սիսիան կատարած մեր այցերի ժամանակ ծանոթացանք խոստումնալից նախագծերին ՝ սահմանամերձ գյուղերի կարիքավոր բնակիչների համար վառելափայտի բաշխումից մինչև Խոզնավարի մանկական կենտրոնի վերանորոգումը", - հաղորդել են Գերմանիայի դեսպանատնից։
Հարկ է նշել, որ նախօրեին ԵՄ-ն հաղորդել է 10 մլն եվրոյի չափով լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին՝ ղարաբաղյան հակամարտությունից տուժած անձանց աջակցելու համար: