Արմինֆո.Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին ՝ սահմանազատման աշխատանքներ իրականացնելու հարցում։ Այդ մասին մայիսի 17-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ճեպազրույցի ժամանակ:
"Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այդ միջադեպից հետո հայտարարություն է արել, տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ եւ, ամենակարեւորը, սահմանի բացակայությամբ։ Այնտեղ ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել", - ասել Է Լավրովը, ընսմին, նշելով, որ ռուսական կողմն առաջարկել է կողմերին սկսել այդ գործընթացը եւ առաջարկել է իր օգնությունն այդ հարցում:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով ՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցել Երեւանին եւ Բաքվին նաեւ քարտեզագրական նյութի եւ խորհրդատվական ծառայությունների տրամադրման հարցում: "Ոչ մի կրակոց չի արձակվել, ոչ մի բախում չի եղել։ Նստել են ու սկսել են հանգիստ պայմանավորվել, թե ինչպես այդ իրավիճակը լիցքաթափել։ Մեզանից աջակցություն են խնդրել։ Մեր զինվորականներն այդպիսի աջակցություն ցուցաբերել են։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել, ես ոչ մի առիթ չեմ տեսնում այդ հանգիստ կարգավորվող հարցում հույզեր բորբոքելու համար", - եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։