Արմինֆո. Ադրբեջանի սադրանքը Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ չպետք է աննկատ մնա Նիդերլանդներում։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների Լեյբորիստական կուսակցության քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Կատի Պիրին։ "Ադրբեջանը կրկին կրակի հետ է խաղում ՝ հատելով Հայաստանի սահմանը։ Այդ սադրանքը չպետք է աննկատ մնա Նիդերլանդների կողմից", - նշել է Պիրին։
Նշենք, որ մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերը ապօրինի մուտք են գործել ՀՀ տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ, առաջացել են, համապատասխանաբար, 3,5 կմ և 2 կմ խորությամբ, տեղակայել են իրենց ստորաբաժանումները և հրաժարվում են լքել տարածքը: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ՝ այդ հարցի լուծմանն աջակցելու համար։ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար Ռուստամ Մուրադովի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են գրեթե բոլոր ադրբեջանցի զինվորականներին ՀՀ տարածքից դուրս բերելու մասին: Սակայն Սյունիքի մարզում Սև լճի մոտ առայժմ ժամանակավորապես շարունակում է մնալ ադրբեջանա-հայկական համատեղ մի պահակակետ։ Բանակցությունները պետք է շարունակվեն մայիսի 18-ին։ Ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Հայաստանի իշխանություններից պաշտոնական տեղեկատվություն չկա, և դժվար է ինչ-որ հետևություններ անել։