Արմինֆո. "Ալյանս" կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ կառաջադրի իր թեկնածուին Հայաստանի վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը մայիսի 15-ին կուսակցության համագումարում։
Նրա խոսքով ՝ "Ալյանս" կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով։ Կուսակցության ցուցակը կգլխավորի, ամենայն հավանականությամբ, ինքը ՝ Ուրիխանյանը ։ Կուսակցության նախընտրական ռազմավարությունն ու ամբողջական ցուցակը հանրությանը կներկայացվի առաջիկայում