Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների զարգացման շուրջ:
Ինչպես հաղորդում Է Ելիսեյան պալատը, հանրապետության նախագահը հիշեցրել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ընդգծել է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը:
"Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով գտնվի տարածաշրջանում ստեղծված լարվածության լուծում՝ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության վերականգնման համար", - նշվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Մակրոնն իր թվիթերյան էջում հայերեն գրել է. "Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք ։ Նրանք պետք է անմիջապես վերադառնան մեկնարկային դիրքեր։ Ես մեկ անգամ ևս հայ ժողովրդին ասում եմ, որ Ֆրանսիան համերաշխ է և կմնա այդպիսին"։