Արմինֆո.Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդիրը մասամբ լուծված է: Այդ մասին հաղորդել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
«Հարգելի համաքաղաքացիներ, դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։ Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար», - գրել է մամուլի քարտուղարը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, այսօր առավոտյան Երեւանում ավելի քան 200 ավտոբուսներ եւ Գազելներ դուրս չեն եկելերթուղի' վառելիքի բացակայության պատճառով: Ինչպես պատմել են վարորդները, իրենք վառելիքի դեֆիցիտի են բախվում արդեն մեկ ամիս, իսկ վերջին երկու օրերին այն, ընդհանրապես, չկա, ինչի պատճառով չեն կարողանում սպասարկել բնակչությանը: Այսպիսով, քաղաքը առավոտյան, գործնականում, կաթվածահար է եղել։ Իրադրությունից օգտվել են նաեւ մայրաքաղաքի տաքսիստները, որոնք հասարակական տրանսպորտի սակավության եւ մեծ պահանջարկի ֆոնին բարձրացրել են ուղեվարձը։