Արմինֆո. Խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկի ձեւը կփոխվի, իսկ քաղաքացիները քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չեն անի։ Ինչպես պարզաբանել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, քանի որ Ազգային ժողովի ընտրությունները կանցնեն բացառապես համամասնական ընտրակարգով, տարածքային թեկնածուներ չեն լինի, քվեաթերթիկը միակողմանի կլինի:
Այսպիսով, քվեարկության ընթացքում նշման համար գրիչ չի օգտագործվի: Յուրաքանչյուր կուսակցության եւ դաշինքի համար կտպագրվեն քվեաթերթիկներ։ Ընտրողը կվերցնի քվեաթերթիկները եւ արդեն քվեախցիկում կընտրի այն քաղաքական ուժի քվեաթերթիկը, որի օգտին կքվեարկի, եւ այն կդնի ծրարի մեջ: