Արմինֆո.Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ կանցկացնի հերթական նիստը:
Ըստ ԿԸՀ հաղորդագրության, նիստի օրակարգը բաղկացած է 15 հարցից, որոնց թվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի սահմանումը, ընտրացուցակներում ընդգրկվելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների փաստաթղթերի նմուշների ճշգրտումը, տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների նշանակումը եւ այլն: Միաժամանակ, նիստի օրակարգը ներառում է կետեր, որոնք վերաբերում են ԿԸՀ մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելուն։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվեց իրավունքի ուժով: Դրանից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։