Արմինֆո.Հայաստանի քաղաքական կյանքում վերջին երեք տարիների փոփոխությունները հեղափոխական բնույթ են կրում: Մայիսի 10-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության քաղաքական արդյունքները:
Ինչպես կարծում է Փաշինյանը, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում լրջագույն քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, ըստ Փաշինյանի, հեղափոխական են "Կուսակցությունների մասին" օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն, թեկնածուների համամասնական ցուցակները կազմավորվում են համագումարի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ։ "Դա հիմք է ստեղծել, որպեսզի կուսակցությունները լինեն կուսակցություններ, ոչ թե ինչ-որ մեկի սեփականությունը", - ասել է նա:
Դրա հետ մեկտեղ, Հայաստանի քաղաքական իշխանության ամենակարևոր ձեռքբերումն, ըստ Փաշինյանի, այն է, որ հանրապետության քաղաքացիներն այլևս չեն կասկածում իրենց ընտրական ձայնի նշանակությանը։ "Եթե մենք այսօր ցանկանանք կեղծել ընտրությունների արդյունքները, ապա դա մեզ թույլ չեն տա ոչ միայն քաղաքացիները, այլ նաև մեր թիմի անդամները։ Այդ փոփոխություններն անշրջելի են, իսկ ՀՀ քաղաքացիները շարունակում են մնալ իշխանության միակ կրողը", - վստահեցրել է նա։