Արմինֆո. Փարիզն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
"Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր հայ բանտարկյալներին։ Ադրբեջանի կողմից ձերբակալված երեք հայերի ազատ արձակումը դրական ժեստ է այդ ուղղությամբ", - նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ընդ որում, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը թվիթերյան իր հայտարարությանը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությունը։