Արմինֆո.Տասնամյակներ շարունակ մեր երկրում ներքին ու արտաքին ուժերի կողմից շրջանառվող "Հայաստանի՝ ոչ ոքի պետք չլինելու" մասին թեզիսը լիակատար սուտ է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
"Այդ մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկու երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները ՝ կարգավորման գործընթացը բացառապես դրա շրջանակներում շարունակելու վերաբերյալ։ Ֆրանսիայի դիրքորոշման մասին մեզ հայտնի է Ֆրանսիայի Սենատի կողմից անկախության ճանաչման, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման, անվտանգության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության մասին համապատասխան բանաձևի ընդունման օրվանից։ Եվ Մինսկի գործընթացի տեղի ունեցող վերականգնումը հենց այդ ուղղությամբ գործընթաց է", - կարծում է նա։
Դրանով իսկ Ֆրանսիան, իսկ վերջերս նաև ԱՄՆ-ը, ըստ քաղաքագետի, պսակազերծում են ԵԱՀԿ ՄԽ-ին երկրորդ պլան մղելու եւ նրա գործառույթները տարածաշրջանին մարդասիրական օգնության ցուցաբերման համակարգման հարցերին հանգեցնելու Բաքվի և Մոսկվայի փորձերը։ Այս լույսի ներքոէ Ղուկասյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջնորդական ատյան է, որը ստեղծվել է նաեւ Արցախի կարգավիճակը որոշելու նպատակով: Եվ Ռուսաստանի օգտին իրենց լիազորություններից, սեփական իրավազորությունից հրաժարվելուն այսօր պատրաստ չեն ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ը։ Եվ, առավել ևս, նրանք չեն պատրաստվում ինչ-որ զիջումների գնալ Ադրբեջանին։
Նման պայմաններում, վերը նշված իրավիճակը, ըստ Ղուկասյանի, եւս մեկ ծանրակշիռ փաստարկ է հայ ժողովրդի ազգային շահերը պաշտպանելու միջազգային հանրության պատրաստակամության օգտին: Պարզապես, այն պատճառով, որ դրանք լիովին համընկնում են իրենց սեփական շահերին: Այս լույսի ներքո՝ Հայաստանի քաղաքացիներին ադրբեջանական գերությունից ազատելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, եվրոպական այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների պահանջներն ունեն ոչ միայն մարդասիրական, այլեւ քաղաքական բաղադրիչ:
Ղուկասյանի գնահատմամբ՝ այսպիսով, այսօր ԱՄՆ-ը և Ֆրանսիան, փաստորեն, դեմ են Հայաստանին այս կամ այն քայլի պարտադրմանը և ուժի կիրառման սպառնալիքի ներքո Երևանին թելադրվող պայմաններին համաձայնությանը։ Եվ Հայաստանի ղեկավարության լռության պայմաններում միջազգային հանրությունը, ըստ ամենայնի, ստանձնում է հայկական շահերի պաշտպանության գործառույթներ։ Ըստ քաղաքագետի՝ հիանալի տեսնելով այն իրավիճակը, որում այս կամ այն պատճառով հայտնվել է Հայաստանի ղեկավարությունը, տեսնելով սեփական պետության շահերը պաշտպանելու նրա անկարողությունը, աշխարհը միանգամայն օրինաչափ կերպով փորձում է Հայաստանը դուրս բերել այդ ազդեցության տակից ։
"Փարիզից, Վաշինգտոնից, միջազգային կառույցներից մեր գերիների, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, նրա կարգավիճակի վերաբերյալ համապատասխան հայտարարություններն արվում են հենց այդ նպատակով։ Եվ, միաժամանակ, հողմացրիվ են անում երկարամյա առասպելն այն մասին, թե Հայաստանը ոչ մեկի պետք չէ՝ Ռուսաստանից բացի, և եթե հանկարծ փորձենք զարգացման այլ ուղու վրա կանգնել, մեզ անմիջապես կոչնչացնեն։ Այս բացարձակ ստի վրա է կառուցվել քրեականության բազմամյա քարոզչությունը Հայաստանի իշխանությունում և այդ նույն սուտը, մեծ հաշվով, շարունակում են սպասարկել նրա այսօրվա հետնորդները", - ամփոփել է քաղաքագետը։