Արմինֆո. Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող հայերի ազատ արձակումը։ Այս մասին ասվում է հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ Կանադայի արտաքին գործերի, առեւտրի եւ զարգացման նախարարության հայտարարությունում։
Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունում համոզված են, որ այդ քայլը նշանակալի ներդրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ճանապարհին: "Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց",- ասված Է Կանադայի ԱԳՆ թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել էր ապահովել ադրբեջանական գերությունից 3 հայ զինծառայողների վերադարձը ։ Փորձագետների գնահատականներով ՝ Բաքուն շարունակում է ապօրինաբար պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ։