Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ ավարտին հասցնել իրենց կողմից պահվող անձանց փոխանակումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան: Այս մասին Լինդեն գրել է իր Twitter-ում։
"Ողջունում ենք Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը։ Կոչ եմ անում կողմերին անհապաղ ավարտել պահված անձանց փոխանակումը ՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։ Լիովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահներին և կողմերին կոչ եմ անում հնարավորինս արագ վերսկսել քաղաքական գործընթացը՝ նրանց միջնորդությամբ", - գրել է նա ։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել էր ապահովել ադրբեջանական գերությունից 3 հայ զինծառայողների վերադարձը ։ Փորձագետների գնահատականներով ՝ Բաքուն շարունակում է ապօրինաբար պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ։