Արմինֆո.Մոսկվան եւ Երեւանը կարեւորել են ռազմատեխնիկական համագործակցության շարունակումը: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մայիսի 6-ին հայ գործընկեր Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով Երեւանում կայացած բանակցությունների արդյունքները:
"Կարեւորվել է համագործակցությունը ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում։ Անդրկովկասում անվտանգության պահպանմանը ծառայում է 102-րդ ռուսական ռազմակայանի, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության զորքերի, ռուս-հայկական միացյալ խմբավորման եւ սահմանապահ վարչության գործունեությունը", - ասել Է Լավրովը:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ տարածաշրջանային հարցերի համատեքստում հայ գործընկերոջ հետ հանգամանալից քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: "Նշել ենք ձեռք բերված առաջընթացը և իրավիճակի կայունացումը ։ Մենք չենք նվազեցնում այն ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահված անձանց տուն վերադարձնելուն, մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությանը, ականազերծմանը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում պրոֆիլային միջազգային կազմակերպությունների աշխատանքի մեկնարկին: Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործում կարեւոր ներդրում է կատարում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը ՝փոխվարչապետերի գլխավորությամբ: Այս աշխատանքի հաջողությունը վճռորոշ նշանակություն կունենա այն պայմանների ստեղծման համար, որոնք անհրաժեշտ են ընդհանուր իրավիճակի կարգավորման եւ հետկոնֆլիկտային շրջանում ստեղծարար համագործակցության հաստատման համար: Պահանջված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեությունը, առաջին հերթին ՝ վստահության մթնոլորտի ստեղծմանը նպաստելու համար", - համոզմունք է հայտնել Լավրովը։
Ամփոփելով ՝ ռուս նախարարը նշել է, որ բանակցությունները հերթական անգամ ապացուցեցին դաշնակցություն, ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու Ռուսաստանի և Հայաստանի ամուր տրամադրվածության պահպանումը: "Կարծում ենք, որ մեր հարաբերությունները Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման կարեւոր գործոն են: Մեր պետությունների սոցիալ-տնտեսական հաջող զարգացման գրավականը: Ես հայ գործընկերոջս հրավիրել եմ այցելել Մոսկվա ՝ երկխոսությունը շարունակելու համար", - ամփոփել է ՌԴ ԱԳ նախարարը ։