Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվեն հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաև Կենտրոնական բժշկական հանձնաժողով։ Ըստ այդմ ՝ մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը: Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել մինչև հուլիսի 31-ը ներառյալ: