Արմինֆո.այիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության 45․02⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
ԱԻՆ մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 09:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:56-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2.3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել հյուսիսային լայնության 39.89⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով` Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 3 բալ: Երկրաշարժը զգացվել էր Արարատի մարզի Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: