Արմինֆո. Գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը լքել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ - շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Աբրահամյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունիսի 15-ին ։ Մինչ այդ, 2018 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2020 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում նա զբաղեցրել է Արցախի Պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնը: Նա Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հեռացվել էր բանակի ղեկավարությունից՝ այն բանից հետո, երբ 2020թ. սկզբին չպարզված հանգամանքներում հայկական երկու ԶՈՒ տարբեր զորամասերում զոհվել էր 13 զինծառայող: