Արմինֆո.ԵԱՏՄ երկրներն աստիճանաբար անցնում են հետպհամավարակային վերականգնման փուլ: Միության անդամ պետությունների կողմից իրականացվող զանգվածային պատվաստումների տեմպերի հետևողական ավելացումը թույլ է տալիս խոսել ընթացիկ ճգնաժամից Եվրասիական միության երկրների դուրս գալու մասին՝ արդեն մոտ ապագայում: Այդ մասին ապրիլի 30-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել Է Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։
Ինչպես նշել է Ղազախստանի վարչապետը, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների փորձը ցույց է տալիս, որ հենց պատվաստումն է սահմանափման միջոցառումների վերացման եւ աճի նախահամավարակային հետագծերին վերադառնալու առաջնային գործոնը:
Այդ համատեքստում Ասկար Մամինը նշել է առանձին երկրների, առաջին հերթին, ՌԴ-ի հաջողությունները Covid-19-ի դեմ պատվաստանյութերի մշակման գործում։ Նրա խոսքով ՝ Ղազախստանում նույնպես համապատասխան աշխատանք է տարվում, եւ նույնպես մշակել են սեփական պատվաստանյութը։ "Դա թույլ է տալիս խոսել դեղաբանական անվտանգության մակարդակի աճի եւ ամբողջ տարածաշրջանի ինքնաբավության մասին", - ասել է նա:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Ղազախստանի կառավարության ղեկավարը, անհրաժեշտ է նշել անցյալ տարի ԵԱՏՄ շրջանակներում ընդունված համատեղ միջոցառումների արդյունավետությունը, որոնք ուղղված են համավարակի զարգացման պայմաններում տնտեսական կայունության ապահովմանը: "Մեր կողմից իրականացվող հրատապ հակաճգնաժամային միջոցառումները թույլ տվեցին բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական կայունությունը", - ասել է նա:
Համակարգված գործողությունների շնորհիվ, Ասկար Մամինի խոսքով, արդեն նկատվում է ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների աստիճանական բարելավում: Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ԵԱՏՄ փոխադարձ առեւտուրը -կազմել է 9 մլրդ դոլար, ինչը 6,8 տոկոսով ավելի է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Դիտորդ պետությունների կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան