Արմինֆո.ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը, գործնականում, ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանի միջազգային դիրքի, մասնավորապես, Անկարայի եւ Բաքվի հետ Երեւանի հարաբերությունների վրա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Հայաստանի արտաքին քաղաքականությունում հատուկ փոփոխությունների բացակայության վերաբերյալ իր կանխատեսման լույսի ներքո՝ քաղաքագետը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև այսօր որևէ բանակցություն չի ընթանում: Ավելին, բանակցություններ, ըստ էության, չեն վարվում նաև Ադրբեջանի հետ։ Ընդ որում, Իսկանդարյանի գնահատմամբ, մեծ հաշվով, հենց իրեն Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապելու Բաքվի ձգտումն է ստեղծում հայ-թուրքական խնդիրների փոխադարձ պայմանավորվածություն Ադրբեջանի եւ Արցախի միջեւ առկա խնդիրներով:
Ընդհանուր առմամբ, քաղաքագետն Անկարայի հետ Բաքվի նման համերաշխ դիրքորոշումը գնահատում է որպես զարմանք առաջացնող։ Քանի որ, ըստ նրա, Ադրբեջանն, ընդհանրապես, ոչ մի առնչություն, առավել ևս, փոխկապակցվածություն չունի Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ։
"Միջազգային մակարդակով էլ ամեն ինչ բավականին կանխատեսելի է։ Արդեն երկար տարիներ աշխարհի շատ երկրներ մեկը մյուսի հետևից ճանաչում են Ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիան էլ պարբերաբար նեղանում է այդ երկրներից ։ Բայց հետո, չէ որ, այդ ամենն անցնում է։ Հետեւաբար, ես առանձնապես արտառոց փոփոխություններ չեմ ակնկալում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում, որոնք, ի թիվս այլ բաների, նաեւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ են", - նշել է նա։
Ընդհանուր առմամբ, իրավիճակը գնահատելով որպես բավականին բարդ, Իսկանդարյանը չի կարծում, որ Միացյալ Նահանգների կողմից հայերի նկատմամբ ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը կարող է լրջորեն բարդացնել նույնիսկ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները: Այս համատեքստում նա նշել է, որ Վաշինգտոնից թուրք դեսպանի նույն հետկանչը ոչինչ չի փոխի, հիշեցնելով, որ նույն կերպ Անկարան իրեն պահում էր նաեւ Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի հետ հարաբերություններում, ինչը բնավ չի խանգարում Թուրքիային այսօր հրաշալի համագործակցել այդ երկրների հետ: Ընդ որում, վերջիններս ոչ միայն ճանաչել են Ցեղասպանությունը, այլև քրեականացրել են դրա ժխտումը իրենց տարածքում։
Այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման բացակայությունը քաղաքագետը պայմանավորում է բացառապես քաղաքական և տնտեսական պատճառներով։ Թուրքիան բավականին ազդեցիկ երկիր է եւ նրա հետ հարաբերությունները փչացնել, հաշվի առնելով Անկարայի կողմից պատմական իրողությունների հիստերիկ ընկալումը, շատ երկրներ, առանձնապես, չեն ձգտում։ Ընդ որում, Հայոց ցեղասպանության փաստը ժխտող մարդիկ աշխարհում, ըստ Իսկանդարյանի, ընդհանրապես գոյություն չունեն ։ Ինչպես չկան նաև պատմական այդ փաստը ժխտող լուրջ պատմաբաններ։ Իհարկե՝ բացի թուրքական աղբյուրներից։