Արմինֆո.Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 215528 դեպք, որոնցից 197171-ն` առողջացած, 4087-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13257 պացիենտ: «Ընդհանուր առմամբ կատարվել է 979060 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4284 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպք: Ունենք 882 առողջացած և 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1013 է», - ասվում է հաղորդագրությունում: