Արմինֆո. Հաջորդ շաբաթ Հայաստանը կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի խմբաքանակ կստանա: Այդ մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Պատվաստանյութը հասանելի կլինի 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների համար։ "Մենք ունենք 100 հազար դեղաչափ, որոնք նախատեսված են 50 հազար մարդու համար", - ասել է նա: Չինական պատվաստանյութը Հայաստանին տրամադրվել է անվճար, հայկական կողմը միայն կազմակերպել է փոխադրումը։
Նախարարը հաղորդել է, որ նախնական պայմանավորվածություն կա նաև Novavax (ԱՄՆ) պատվաստանյութի ձեռք բերման շուրջ, սակայն պատվաստանյութի ժամկետներն ու արժեքը չեն հստակեցվել: