Արմինֆո. Այսօր Բաքվում "Ժողովրդական շարժում" հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Ռուսաստանի դեսպանատան առջև։ Ակցիան նվիրված էր 1920 թվականին 11-րդ Կարմիր բանակի կողմից Ադրբեջանի խորհրդայնացման հերթական տարեդարձին:
Ինչպես հաղորդում է Turan-ը, ակցիայի մասնակիցները պահանջել են ռուսական զորքերը դուրս բերել Ադրբեջանից: "Մենք պահանջում ենք ռուսներին դուրս բերել Ղարաբաղից, նրանք խաղաղապահներ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները", - ասել է ցուցարարներից մեկը: Ոստիկանությունը նրանց հեռացրել շենքից։
Կազմակերպիչները ԶԼՄ-ներում տարածել են ակցիայի բանաձևը, որում ասվում է , որ ժողովրդական շարժումը ռուս զինվորականների մուտքը գնահատում է որպես Ադրբեջանի ինքնիշխանության դեմ մահափորձ: Այդ զինվորականները Ղարաբաղում զբաղվում են ոչ թե խաղաղարարությամբ, այլ անում են ինչ ուզում են։ Այդ ամենը հակասում է Ադրբեջանի շահերին, ասվում է բանաձևում։
Ժողովրդական շարժումը հիմնվել է 2019 թվականին երկրի ներքին գործերի նախկին նախարար Իսքենդեր Համիդովի կողմից: Այդ կառույցի անդամ են մի շարք քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: