Արմինֆո. Բոլոր գերիներն ու պատանդները պետք է ազատ արձակվեն, Եվրամիության դիրքորոշումն այս հարցում բավականին հստակ է։ Այդ մասին ապրիլի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, որը պաշտոնական այցով գտնվում է Երեւանում։
"Եվրամիությունը այս հարցով բավականին հստակ դիրքորոշում է ներկայացրել՝ բոլոր պատանդները, բոլոր գերիները պետք է վերադարձվեն, եթե ակնկալում ենք վստահության ամրապնդման որևէ գործողություն: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, որպեսզի մեր գերիները վերադառնան հայրենիք": Եվ ես կարող եմ միայն կրկնել այդ դիրքորոշումը", - ամփոփել է նախարարը:
Նշենք, որ Ադրբեջանն արդեն ավելի քան 5 ամիս շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200-հարյուր հայ գերիների ու ռազմագերիների ՝ դրանով իսկ խախտելով 2020թ.նոյեմբերի 9 - ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարումը։