Արմինֆո. Թուրքմենստանի պետական ապրանքահումքային բորսայի սակարկություններում Հայաստանը բամբակյա մանվածք է գնել։ Այդ մասին հաղորդում են թուրքմենական լրատվամիջոցները ։ Նշվում է, որ մանվածքը ձեռք է բերվել Հայաստանի ձեռնարկություններում գործվածք արտադրելու համար։
Սակարկությունում աչքի է ընկել նաեւ Չինաստանը տեղադրելով եւ բավարարելով սարաջինյան ցեղատեսակի ոչխարների գարնանային խուզվածքի 600 տոննա բրդի հայտը: Բամբակյա մանվածք է գնել նաև Ղրղզստանը։
Նավթաքիմիայի հատվածում աշխատել են աֆղան թրեյդերները՝ կնքելով A-92 ավտոբենզինի, ECO 93-ի գազաբենզինի եւ ավիացիոն նավթի գործարքներ: Բացի այդ, Աֆղանստանը գնել է անգույն թիթեղյա ապակի՝ 100 հազար քառակուսի մետր՝ 201 հազար դոլարով:
Հաղորդվում է նաև, որ Թուրքմենստանի պետական ապրանքահումքային բորսայի արտահանման գործարքների գումարը նախորդ շաբաթվա ընթացքում կազմել է 29,8 մլն ԱՄՆ դոլար և 3,9 մլն մանաթ: