Arminfo.info



 Շաբաթ, 24 Ապրիլի 2021 14:58
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է արել կանխել հերթական մշակութային ցեղասպանությունն Արցախում

Հայաստանի արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է արել կանխել հերթական մշակութային ցեղասպանությունն Արցախում

Արմինֆո. Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակներին, պետք է հիշենք, որ ցեղասպանության զոհ գնաց նաև մեր նախնիների կողմից ստեղծված մշակութային ժառանգության հսկայական մասը։ Այդ մասին հայտարարել է  ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանն իր խոսքում:

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ ցեղասպանություն հանցագործությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլև նրա ինքնության անբաժանելի մաս կազմող ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը՝ մշակութային ցեղասպանությունը:

«Մշակութային ցեղասպանությունը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջինն այն վերապրողների հոգու սպանության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փորձ է, երկրորդ այն հետապնդում է բնաջնջված բնիկ բնակչության գոյության պատմական հետքերի վերացումը։ Այլ կերպ ասած մշակութային ցեղասպանությունը կոչված է պայքարելու հիշողության, պատմական արդարության և մարդկային արժանապատվության դեմ։

1915թ․ Օսմանյան կայսրությունում սկսված հայ բնակչության կանխամտածված և ծրագրավորված զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը սկիզբ դրեցին նաև մշակութային ցեղասպանությանը, որը տարբեր ուժգնությամբ տևեց տասնամյակներ։ 1919թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն ավերվել  էր 1860  եկեղեցի և 229 վանք։ Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներ էին և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920թ-ին Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։ Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր  միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն:

Մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89 միջնադարյան եկեղեցիներ և շուրջ 6  հազար միջնադարյան խաչքարներ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները նախ փորձեցին փոխել հայկական հուշարձանների ծագումնաբանությունը, ապա, իրենք էլ չհավատալով սեփական շահարկումներին, որոշեցին ամբողջովին ոչնչացնել Նախիջևանի հայկական ինքնության անխոս վկաներին։

2020թ-ին՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, մենք կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև:

Ուստի, այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը։ Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա:

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Մեզ այստեղ է բերել հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծված հոգևոր և նյութական արժեքների փրկության հրամայականը։ Մեր մշակութային ժառանգությունը մեր նախնիների հույզերի, մտորումների և նվիրումի արգասիքն է։ Այն մաս է կազմել մեր ճակատագրի, անցել է մեր կայացման, պատմական զարգացման և կորստի բոլոր փուլերով։ Այսօր էլ մեր նախնիները խոսում են մեզ հետ իրենց ստեղծած արժեքների միջոցով և մեզ են փոխանցում իրենց իմաստությունը, գեղեցիկի զգացումը և մարդկային արժանապատվությունը:

Այս մշակութային ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ է լինել  իրազեկված, տեղեկացված, հստակ պատկերացնել խնդրի էությունը, դրա ծավալները և հետևանքները:

Այս ցուցահանդեսով մենք հետապնդել ենք հենց այդ նպատակը․ ոչ միայն հնչեցնել մեր մտահոգությունները, վտանգված հուշարձանների վիճակագրությունը, այլ նաև հնարավորինս ներկայացնել դրանցից որոշների դեմքն այն համոզմունքով, որ այս հուշարձանների կորուստն անդառնալի կլինի բոլորիս, համաշխարհային մշակութային ժառանգության համար։

Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ։ Դրան անդրադառնում են ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ՝ բազմաթիվ երկրներ, ՄԱԿ մասնագիտացված կառույցներ և կազմակերպություններ։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը։ Չպետք է մոռանալ, որ անգամ ամենաերկարատև հակամարտություններն անցողիկ են, իսկ պատմամշակութային ժառանգությունը՝ հավերժ», - ընդգծել է արտգործնախարարը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոր իշխանությունը Նոր իշխանությունը "նոր պատմություն" է գրում
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը
Բագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեքԲագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպքԽոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարությունՀայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարություն
Ալիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ՂազախստանումԱլիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄՀայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄ
Ոսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու ԱդրբեջանիցՈսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու Ադրբեջանից
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումներըՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները
Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համարԷրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար
Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված էՔաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված է
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։
Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾԲաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾ
«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
Գրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համարԳրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասինՊաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. ԿրեմլՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. Կրեմլ
Կրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններինԿրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններին
ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններովՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերՓաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր
"Հայաքվե" նախաձեռնությունը մեկ ժամով փակել է Երևան-Թբիլիսի մայրուղին Ալավերդու ուղղությամբ՝ ի աջակցություն Տավուշի բնակիչների
Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնումԴավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգովԻմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով
Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ էԲագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ է
Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումըԱրդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
ՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Ոսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերըՈսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվելՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել
Կրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալըԿրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալը
Վլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվելՎլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվել
«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում
Ֆրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակինՖրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով
Տավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանցՏավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանց
Հայաստանի սահմանների պաշտպանության հարցերով զբաղվելու են սահմանապահ զորքերը․ՓաշինյանՀայաստանի սահմանների պաշտպանության հարցերով զբաղվելու են սահմանապահ զորքերը․Փաշինյան
Փաշինյան. շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանների սահմանազատման հիմնական սկզբունքներըՓաշինյան. շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանների սահմանազատման հիմնական սկզբունքները
ՀՀ վարչապետ. առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարցը լուծել են բանակցությունների սեղանի շուրջՀՀ վարչապետ. առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարցը լուծել են բանակցությունների սեղանի շուրջ
Փորձարկող-տիեզերագնաց  Հարություն Կիվիրյանը հանդիպել է հայ ուսանողների հետՓորձարկող-տիեզերագնաց  Հարություն Կիվիրյանը հանդիպել է հայ ուսանողների հետ
ԱԺ փոխխոսնակ. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ էԱԺ փոխխոսնակ. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանըՀՀ ԱԳՆ. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը
ՊԵԿ նախկին ղեկավար. ինքնադավաճանած ժողովուրդն ապրելու իրավունքը վերագտնելու համար պետք է ապստամբի ինքն իր դեմՊԵԿ նախկին ղեկավար. ինքնադավաճանած ժողովուրդն ապրելու իրավունքը վերագտնելու համար պետք է ապստամբի ինքն իր դեմ
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի իշխանությունները հավատում են, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորությունՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի իշխանությունները հավատում են, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն
Հիմա էլ լռե՞նք... ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանին գյուղեր հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման մասինՀիմա էլ լռե՞նք... ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանին գյուղեր հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման մասին
ՄԱԿ-ի դատարանը լսումներ կսկսի Ադրբեջանի նախաձեռնած հակընդդեմ հայցի շրջանակում Հայաստանի ներկայացրած առարկությունների վերաբերյալՄԱԿ-ի դատարանը լսումներ կսկսի Ադրբեջանի նախաձեռնած հակընդդեմ հայցի շրջանակում Հայաստանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. ՄիրզոյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. Միրզոյան
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ համապարփակ կարգավորման հասնելու համար. ԿլաարԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ համապարփակ կարգավորման հասնելու համար. Կլաար
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումըՊետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումը
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համարՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համար
Հարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանըՀարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանը
"Թաթոյան" հիմնադրամ. կառավարության ղեկավարն Ադրբեջանին զիջում է տարածքներ, որոնք խաթարում են Հայաստանի անվտանգությունն ու մարդկանց իրավունքները
Մահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր ԿազիմիրովըՄահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր Կազիմիրովը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
"Մենք նրանց՝ գյուղեր, նրանք մեզ՝ ռիսկերի նվազեցում". վարչապետի աշխատակազմում մեկնաբանել են ՀՀ և ԱՀ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունը
«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
ԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումըԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում