Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր զգալի մտահոգություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Արեւմուտքի հայտնվելու' վերադառնալու հեռանկարի առնչությամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
"Ի թիվս այլ բաների՝ դա պայմանավորված է Ալիևի կողմից այն բանի գիտակցմամբ, որ Արևմուտքի հայտնվելը կհանգեցնի Ռուսաստանի ներկայիս դիրքորոշման փոփոխության։ Վերջինս վերջին ամիսներին արդեն գիտակցեել է պայմանավորվածությունների ձեռք բերման գործընթացի, առավել ևս, Ալիևի պայմանավորվելու ունակության ողջ բարդությունը, և այժմ աստիճանաբար Արևմուտքի վրա է բարդում պատասխանատվությունը։ Ինչը, ըստ էության, համապատասխանում է Հայաստանի շահերին, քանի որ Ռուսաստանն ու Արևմուտքը միասին կարող են որոշ չափով Ադրբեջանին պահել իրեն վերապահված շրջանակներում", - ընդգծել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ' Ադրբեջանի նախագահը նաև գիտակցում է կարգավորման սկզբունքների կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու երկրների' ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար: Եվ այդ սկզբունքները, դրանց իրականացումը, նրա կարծիքով, այս երկու երկրների համար նույնպես կարևոր են, որքան կարևոր են իրենց սեփական շահերը Հարավային Կովկասում։ Այս լույսի ներքո՝ Գրիգորյանը նշել է, որ Բաքուն կարող է նույնիսկ հույս չունենալ Արևմուտքից ինդուլգենցիա ստանալ Արցախում կատարած պատերազմական հանցագործությունների համար, "ռազմաավար" զբոսայգու համար, պահվող հայ գերիների համար: Հենց այս բոլոր իրողությունների ըմբռնումով է պայմանավորված Մինսկի ձևաչափի վերականգնման հեռանկարի վերաբերյալ Ադրբեջանի դժկամությունը։ Գումարած՝ այս ձևաչափում կա նաեւ Արցախի կարգավիճակի դեռևս չլուծված հարցը։ Հարց, որը պարբերաբար և հստակ հնչեցվում է ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Փարիզի կողմից։ Եվ այն, որ ռուս համանախագահը նույնպես պնդում է ԵԱՀԿ ՄԽ "վերադարձը", պայմանավորված է ոչ այլ ինչով, քան Ալիևի լկտիության աստիճանի բարձրացմամբ։
"Մոսկվայում իշխանության գլուխ բնավ միամիտ մարդիկ չեն։ Եվ նրանք, իհարկե, կարող են չափսոսալ անցած տարվա Արցախյան պատերազմի ընթացքում սեփական գործողությունների համար։ Բայց, ընդ որում, նրանք քաջ գիտակցում են ներկա իրավիճակի ողջ լրջությունը՝ որպես այդ պատերազմի հետևանք։ Այստեղից բխում է նաեւ Մոսկվայի մասնակցությունը, շահագրգռվածությունը եւ Արեւմուտքի հետ համագործակցությունը հակամարտության կարգավորման Մինսկի ձեւաչափի վերականգնման գործում", - ամփոփել է Գրիգորյանը ։