Արմինֆո. Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ ստորագրել են երկկուսակցական նամակ 'ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որում կոչ են անում հստակ և ուղիղ ճանաչել Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում' վերջ դնելով Թուրքիայի կողմից իրականացված այդ հանցագործության լռեցմանը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից հաղորդել են, որ նամակը նախաձեռնել է կոնգրեսական Ադամ Շիֆը, որին աջակցել են նրա 107 գործընկերներ: Նամակում հիշեցվում է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով նախագահ Բայդենի տասնամյա ջանքերի մասին։ "Մենք գիտենք, որ սա մի խնդիր է, որին Դուք քաջ ծանոթ եք, քանի որ Դուք աշխատել են Սենատում որպես փոխնախագահ։ Մենք նաև գնահատում ենք, որ որպես փոխնախագահ դուք ներկա եք եղել 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին, - նշվում է նամակում:
Կոնգրեսական Ադամ Շիֆը ապրիլի 20-ին, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի դահլիճում՝ բաց նամակը նախագահ Բայդենին փոխանցելու համար, վերջինիս կոչ է արել կատարել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր նախընտրական խոստումը: "Հարյուր հազարավոր ամերիկահայերի, Ցեղասպանությունը վերապրածների երեխաների, թոռների և ծոռների անունից խնդրում եմ Ձեզ կատարել այդ խոստումը՝ Ճանաչել Հայոց ցեղասպանությունը", - ասել է Շիֆը։
"Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Շիֆին, նրա գործընկերներին հայկական խմբակցության ղեկավարությունում և բոլոր նրանց, ովքեր ստորագրել են այդ երկկուսակցական կոչը նախագահ Բայդենին ՝ կոչ անելով վերջ դնել հարցի ամենատեւական լռությանը ։ Սպիտակ տունն այս շաբաթ կարող է նշել Անկարայի ժխտողականության մեջ Ամերիկայի մեղսակցության խայտառակ դարաշրջանի ավարտը, ինչը լուրջ հարված է հասցրել այդ հանցագործության կապակցությամբ արդարադատությանը Թուրքիայի հարյուրամյա խոչընդոտելուն", - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Իր հերթին՝ Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կամրապնդի Ամերիկայի նկատմամբ վստահությունը մարդու իրավունքների հարցերում, այլեւ կօգնի կանխել ցեղասպանությունը ապագայում: