Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը չի կարողացել մտնել Քաջարան։ Հաղորդվում է, որ Քաջարանի բնակիչները փակել են քաղաքի մուտքը: Մի քանի տասնյակ քաջարանցիներ հավաքվել են կենտրոնական հրապարակի մոտ ՝ ի նշան նրա այցի դեմ բողոքի ։ Փաշինյանը և նրան ուղեկցող շարասյունը ստիպված շրջանցել են Քաջարանը և այլ ճանապարհով ուղևորվե Կապան։
Վարչապետի Կապան այցի ընթացքում մարզպետարանի շենքի մոտ բերվել են ոստիկանության լրացուցիչ ուժեր, զինծառայողներ եւ ԱԱԾ աշխատակիցներ, որոնք քաղաքի բնակիչներին թույլ չեն տվել մուտք գործել շենք: Չնայած դրան ՝ բազմաթիվ կապանցիներ հավաքվել ն շենքի մոտ. վարչապետի կողմնակիցները վարչապետի ժամանելուն պես սկսել են ծափահարել ու վանկարկել "Նիկոլ-վարչապետ", իսկ նրա հակառակորդները Փաշինյանին դիմավորել են "Նիկոլ՝ դավաճան", "Նիկոլ՝ հողատու" վանկարկումներով:
Ավելի վաղ վարչապետի ավտոշարասյանը բավականին բուռն էին դիմավորել Ագարակում եւ Մեղրիում, ինչի արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել վարչապետի հակառակորդների և վարչապետի անձնական թիկնապահներիի միջև ։