Արմինֆո.Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը ի թիվս այլոց, և ապրիլ ամիսը ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս։
Ինչպես հաղորդում Է Կանադայում Հայաստանի դեսպանությունը, բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունն ընդունելու, զոհերին հիշատակելու և աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։