Արմինֆո.Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին` ժամը 9:30-17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներով:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճում: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ավսւոմ է հաղորդագրությունում: