Arminfo.info


 Ուրբաթ, 16 Ապրիլի 2021 14:58
Նաիրա Բադալյան

Իրավապահ մարմիններն ուժային կառույցներ են և իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու. Փաշինյան 

Իրավապահ մարմիններն ուժային կառույցներ են և իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու. Փաշինյան 

Արմինֆո.: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին: Մինչ նիստը՝ կառավարության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

 

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեծարգո պետ, Ոստիկանության կոլեգիայի հարգելի անդամներ, Ստորաբաժանումների ղեկավարներ, տեղակալներ, Ոստիկանության և Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ,մեր խոնարհումի և հիշատակի խոսքերից հետո, թույլ տվեք կրկին ձեզ և մեզ բոլորիս շնորհավորել Ոստիկանության օրվա առիթով և շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար: Ուզում եմ ընդգծել, որ արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն աշխատում է, մեղմ ասած, գերծանրաբեռնված: Նախ կորոնավիրուսի համավարակը, որն ավելի քան մեկ տարի առաջ սկսեց ծավալվել նաև Հայաստանի Հանրապետությունում, նոր խնդիրներ առաջադրեց պետության և Ոստիկանության համար: Եվ հիմնական գործող ինստիտուտը, որը զբաղվում էր հակահամաճարակային կանոնների պահպանության ապահովմամբ, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն էր: Եվ դա, իսկապես, ոստիկանության սովորական ամենօրյա աշխատանքի համար մի լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր: Այսինքն՝ մենք գործ ունեցանք մի իրավիճակի հետ, որով, ըստ էության, Ոստիկանությունը նախկինում չէր զբաղվել, չէր զբաղվում: Այսինքն՝ սա լրացուցիչ մի աշխատանք էր, որը Ոստիկանությունն ստիպված էր կատարել: Հետո, վրա հասավ 44-օրյա պատերազմը, որին Ոստիկանության ծառայողները, Ոստիկանության զորքերի ծառայողները շատ ուղիղ և գործուն մասնակցություն ունեցան՝ աչքի ընկնելով իրենց սխրանքներով, և ցավոք բազմաթիվ ծառայողներ զոհվեցին հանուն Հայրենիքի: Նաև մի քանի տասնյակ ոստիկաններ ծանր վիրավորում ստացան և ձեռք բերեցին հաշմանդամություն:

44-օրյա պատերազմից հետո, ներքաղաքական կրքերը բորբոքվեցին, և ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ, երևի թե, մենք հիմա համաշխարհային պատմության համար աննախադեպ մի երևույթ ունենք, որ չնայած ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց, ըստ էության, մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների: Ընդ որում, սա ուզում եմ ընդգծել, որ նաև այն ուժերը, ովքեր հանդես են եկել բռնության կոչերով, իրենք նույնպես հնարավորություն չեն ունեցել բռնություն գործադրել, բացի, իհարկե, ամսի 9-ի, լույս 10-ի գիշերվա իրադարձություններից, երբ մեր Ոստիկանությունը, իրավապահ մարմինների մի հսկայական հատվածը գտնվում էր առաջնագծում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու: Ես սա համարում եմ մեր իրավապահ համակարգի, այդ թվում՝ Ոստիկանության շատ կարևոր նվաճումն ու ձեռքբերումը, որ մենք կարողացանք գնալ մի ճանապարհով, որը մեզ հնարավորություն տվեց և հնարավորություն կտա ոչ թե ատելության մթնոլորտ սահմանել, ոչ թե թշնամության մթնոլորտ սահմանել, այլ որպեսզի մենք իսկապես համախմբենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին, հայ ժողովրդին մեր պետականության, օրինականության, իրավակարգի շուրջ: Եվ առաջիկայում, իհարկե, շատ կարևոր անելիք կա այդ առումով: Մեզ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը: Ուզում եմ կրկին արձանագրել է, որ այս ընթացքում, սկսած՝ 2018թ. իրավապահ մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության հետ իմ բոլոր շփումներում և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետևյալը. ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել բոլոր ընտրակաշառքների և ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որևէ հնարավորություն: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին այդ խնդիրը կկարողանանք լուծել:

Հարգելի գործընկերներ, Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ծառայության համար: Կրկին ուզում եմ իմ խոնարհումի խոսքերն ասել Հայրենիքի համար ընկած Ոստիկանության բոլոր ծառայողներին և նրանց ընտանիքներին ու ընդգծել, որ նրանց հիշատակի առաջ մեր մեծագույն պարտավորությունն ու նրանց հիշատակի նկատմամբ մեր մեծագույն ծառայությունը կլինի իսկապես ուժեղ, արդար, օրինական երկիր ստեղծելը: Մենք խոսեցինք պատերազմի ժամանակ ընկած մեր ոստիկանների մասին, բայց ուզում եմ ընդգծել նաև մեր այն ոստիկաններին, ովքեր զոհվել են հանցավորության դեմ պայքարի ընթացքում, որովհետև նրանք նույնպես հանուն Հայրենիքի, ժողովրդի, իրավունքի և օրիանականության են տվել իրենց կյանքը: Մեր խոնարհումի խոսքերը մեր բոլոր ընկած ոստիկաններին, մեր զորակցության խոսքերը հաշմանդամություն ստացած մեր բոլոր ոստիկաններին: Հայաստանի Հանրապետությունը և համոզված եմ նաև Ոստիկանությունն ամեն ինչ կանեն և ամեն ինչ անում են մեր այդ գործընկերների, նրանց ընտանքիների կողքին լինելու համար: Եվ ուզում եմ կրկին անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետությանը կատարված ծառայության համար, օրինականությանը, իրավակարգին, հասարակական կարգին ձեր մատուցած ծառայությունների համար: Պարոն Ղազարյան, ձեր գլխավորությամբ: Համոզված եղեք, որ այդ աշխատանքն արժանի է և արժանանում է բարձր գնահատանքի: Եվ ուզում եմ ընդգծել, որ հիմա համատեքստն այնպիսին է, որ այդ աշխատանքը բարձր գնահատանքի արժանանում է ոչ միայն կառավարության, այլև ընդհանրապես հանրության կողմից:

Գիտեք, շատ կարևոր է արձանագրել, որ գուցե այս ժամանակահատվածում տեղի ունեցածը և իրավիճակի կառավարման ու հանգուցալուծման որակը դեռևս մենք ի վիճակի չենք գնահատել, որովհետև դեռևս պրոցեսի մեջ ենք, բայց համոզված եղեք, որ դա կարժանանա շատ բարձր գնահատանքի, որովհետև, ասում եմ, կպարզվի, որ աշխարհում ուղղակի նախադեպ չի եղել, որ այսպիսի ծանր իրադրության մեջ հայտնված երկիրը, այսպիսի բաժանարար գծերի տիրությում հայտնված երկիրը կարողանա ներքաղաքական, ներքին հանրային դիմակայությունը հանգուցալուծել այսպիսի պայմաններում, որի արդյունքում ոչ թե ատելությունը խորանա, այլ հակառակը՝ ռեալ և իրական նախադրյալներ ստեղծվեն ամբողջ ժողովրդի, հանրության համախմբման համար, մեր պետության առաջ ծառացած մարտահրավերները հանգուցալուծելու համար: Այնուամենայնիվ սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պիտի մոռանանք կամ ուրիշները պիտի մոռանան, որ Ոստիկանությունը, իրավապահ մարմիններն ուժային կառույցներ են և իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու բոլոր այն դեպքերում, երբ, իհարկե, օրենքը խախտելու հակվածություն ունեցող մարդիկ, շրջանակները կհատեն գծեր, որը ոչ մեկին չի կարելի:

Կրկին անգամ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը, օրինականությունը, հասարակական անվտանգությունն ապահովելու գործում»:

 

Այնուհետև կոլեգիայի նիստում զեկուցվել է 2020 թվականին Ոստիկանության իրականացրած աշխատանքների արդյունքներն ու իրավակարգի ապահովմանը միտված միջոցառումների հաշվետվությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.
Սամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննությանՍամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննության
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
"Թավշյա հեղափոխությունից" հետո Փաշինյանը եռապատկել է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը
Հայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համարՀայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համար
Լավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդինԼավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  1-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին
Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումԻրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Հայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցելՀայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցել
Միրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասինՄիրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին
Մինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարանՄինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարան
Միրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրՄիրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիր
Կալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտըԿալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտը
ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր ԱրևելքումԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ումՇնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
Թիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներինԹիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներին
Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի "ներքին գործերին"
Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանիցՍամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանից
Բագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունըԲագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունը
Լավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցումԼավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ
Մենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանՄենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Էջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարԷջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար
Հայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստիՀայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի
Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերըԿոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը
ՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգըՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը
Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգինՖրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվՄոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբ
Հայաստանում հերքում են Հայաստանում հերքում են "Դիլիջան" ազգային պարկի տարածքում միջուկային թափոններ պահելու մասին լուրերը
ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Հայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուցՀայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուց
Դավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵԴավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵ
Վենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսինՎենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսին
Պարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակՊարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակ
ԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասներըԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասները
Շվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում ՀայաստանիցՇվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում Հայաստանից
Դատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրելԴատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրել
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օր
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրելՄիխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրել
Էլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտԷլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեին
ԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն
Փաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցումՓաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցում
Հայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին ԹուրքիաՀայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին Թուրքիա
Հայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցումՀայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցում
Միքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտեՄիքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտե
ՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինություններըՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինությունները
Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքներիՄայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  30-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 30-ին
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական ԵկեղեցուՌուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անումՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անում
ՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկներըՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է