Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք կարեւոր հարցեր:
Արտահայտվել է է ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա համակողմանի ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը: "Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում", - նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում: