Արմինֆո. ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում կողմերը նշել են Ղազախստանի Ազգային բանկի և Հայաստանի Կենտրոնական բանկի արդյունավետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն տարածքում երկու պետությունների միջև ներդրումային և առևտրատնտեսական համագործակցության մեծ ներուժն ու աճի հեռանկարները:
Գալստյանը ղազախահայկական հարաբերությունների առավել կամրապնդման հույս է հայտնել, ինչպես նաեւ՝ դրա համար առկա բոլոր հնարավորություններն ու գործիքներն առավելագույնս օգտագործելու պատրաստակամություն: Այդ նպատակով նա ընդգծել է երկու երկրների բիզնես կառույցների, հատկապես, գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում "նիշային" նախագծերի որոնման և իրականացման կարևորությունը։
Դեսպանը զրուցակցին տեղեկացրել է Ղազախստանում ներդրումային բարենպաստ մթնոլորտի եւ ներդրումներին պետական աջակցության միջոցառումների, երկրի սոցիալ - տնտեսական զարգացման եւ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումների մասին, որոնք բարձր են գնահատվել հայկական կողմից: Հանդիպման ընթացքում Մարտին Գալստյանը ծանոթացել է այս տարի Ղազախստանի անկախության 30-ամյակի տոնակատարության շրջանակներում նախատեսված հոբելյանական միջոցառումներին, ինչպես նաև ՂՀ միջազգային նախաձեռնություններին: