Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատերազմից հետո Ղարաբաղում կարգավորման հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն:
"Հետկոնֆլիկտային իրավիճակը շատ փխրուն է ։ Զինադադարը պահպանվում է, սակայն դեռեւս շատ հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն հակամարտությունից հետո", - ասել է Իլհամ Ալիեւը "Նոր հայացք Հարավային Կովկասին.հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն" խորհրդաժողովում, հաղորդում է "Ինտերֆաքս-Ադրբեջանը":
Ալիեւը հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հաշտության համաձայնագիր ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ, սակայն պատասխան քայլեր չի տեսնում Երեւանից: "Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք հաշտության համաձայնագիր ստորագրել։ Բայց մենք Երևանից պատասխան քայլեր չենք տեսնում։ Ընդհակառակը, Հայաստանի վարչապետի կողմից հնչում են ագրեսիվ հայտարարություններ, ԱԳ նախարարի հայտարարությունները խոսում են ադրբեջանատյացության, թյուրքատյացության մասին", - ընդգծել Է Ալիեւը, մոռանալով, թե ինչպես նախօրեին հենց ինքը հպարտությամբ լուսանկարվել է, այսպես կոչված, Արցախյան պատերազմին նվիրված "զբոսայգում"։
Արագ փոխելով, այսպես կոչված, խաղաղասիրական տոնը, ադրբեջանցի բռնապետը ,միաժամանակ, Հայաստանին նախազգուշացրել է Ղարաբաղում ռևանշի փորձերից։