Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները, թե Բաքվից Երեւան է ժամանել թուրք-ադրբեջանական պատվիրակություն:
«Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ», - ասվում է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։