Արմինֆո.Կորոնավիրուսի դեմ Ռուսական "Սպուտնիկ V" պատվաստանյութը մինչ օրս Հայաստանում գրանցված չէ, ապրիլի 8-ին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Երևանը հույս ունի "Սպուտնիկ V" պատվաստանյութի մեկ միլիոն չափաբաժին գնել: Ընդ որում, ՌԴ նախագահի ուղիղ հարցին, թե արդյոք պատվաստանյութը գրանցվել է, Փաշինյանը կարճ պատասխանել էր. «Այո»:
Հայաստանի առողջապահության նախարարի հավաստմամբ, չնայած բնակչության շրջանում սկսված պատվաստումներին, այսօր" Սպուտնիկ V "-ը, ինչպես եւ մյուս դեղամիջոցները, գրանցված չէ, հանրապետությունում կիրառման թույլտվություն ունի: "Պատվաստանյութն ունի միայն արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն՝ Emergency Use Authorization, եւ միայն հետազոտության 3-րդ կլինիկական փուլի ավարտից հետո, հնարավոր է, ինչ-որ փուլում այն գրանցվի", - նշել է նախարարը:
Առողջապահության նախարարը հիշեցրել է, որ այսօր Հայաստան է ժամանել ռուսական "Սպուտնիկ V" պատվաստանյութի առաջին խմբաքանակը. երկու դեղաչափի արժեքը կազմել է 19 դոլար: Դրանք, առաջին հերթին, նախատեսվում է պատվաստել ռիսկի խմբում ներառված մարդկանց:
Նշենք, որ "Սպուտնիկ V" պատվաստանյութը գրանցված է Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում եւ մի շարք այլ երկրներում: Պատվաստանյութը մշակվել է Գամալեայի անվան կենտրոնում եւ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութն է աշխարհում եւ Ռուսաստանում: Դեղամիջոցի վերջնական արդյունավետությունը կազմել է 91,4 տոկոս, COVID- 19 -ի ծանր դեպքերի համար՝ 100 տոկոս: