Արմինֆո.Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունների համատեղ տարեկան պլանի համաձայն, այսօր ադրբեջանական տարածքում սկսվում են երկու երկրների զինծառայողների մասնակցությամբ երկօրյա օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, զորավարժությունները տեղի են ունենում համազորային զորավարժարաններում, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի ռազմական միավորումների պատասխանատվության գոտիների տարբեր ուղղություններով: Զորավարժությունների հիմնական նպատակը ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցության բարելավումն ու մարտունակության բարձրացումն է, օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների շրջանում ռազմական որոշումների կայացման հմտությունների զարգացումը: