Արմինֆո.Այս իրավիճակում պետք է մտածել հայ-ռուսական ռազմական համագործակցության ամրապնդման մասին, այլ ոչ թե՝ խնդիրներ փնտրել ռուսական սպառազինություններում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիայի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։
"Խնդիրներ ունենում է ցանկացած տեսակի սպառազինություն, ոչ միայն"Իսկանդերները" ։ Ցանկացած զենք ունի իր առավելությունները եւ իր թերությունները; Համապատասխանաբար, այդ հարցին պետք է օբյեկտիվ մոտենալ։ Ի վերջո, "Իսկանդեր" համալիրների կիրառման արդյունավետությունը կախված է հետախուզական տվյալների ճշգրտությունից: Եվ ահա այստեղ հարց է առաջանում. իսկ արդյո՞ք այդ տվյալները հնարավորինս ճշգրիտ էին Արցախի պարագայում։ "Իսկանդերները" հիանալի զենք են, երբ այն աշխատում է այլ համակարգերի հետ համալիրում", - համոզված է նա։
Մեկնաբանելով, այս լույսի ներքո, Ադրբեջանի կողմից ներկայացված "Իսկանդերի" բեկորների լուսանկարները, ընդ որում, "Մ", այսինքն, "արդիականացված", այլ ոչ թե "Է"՝ " արտահանման" մակնշմամբ, փորձագետը դա որակել է որպես Մոսկվայի նկատմամբ Բաքվի տեղեկատվական դիվերսիայի մաս։ Նրա գնահատմամբ, այսպիսով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն փորձում է արդարացնել Ստեփանակերտի ուղղությամբ իսրայելական "Lora" հրթիռների կիրառումը, այլեւ ձգտում է հարված հասցնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանը:
Եվսեեւը այդ համալիրների շուրջ ադրբեջանական ակտիվության ևս մեկ ուղղություն է համարում Բաքվի ձգտումը ՝ ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Մասնավորապես ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման գործընթացի վրա։ Կրկին ՝ ռուսական ազդեցությունը թուլացնելու նպատակով։ Ըստ ռուս փորձագետ, Բաքվում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի անվտանգության հիմքը Ռուսաստանի հետ է սերտ ռազմատեխնիկական համագործակցությունն է։ Համապատասխանաբար, ցանկացած նման համագործակցություն միշտ էլ թիրախ է լինելու Ադրբեջանի համար։
"Չեմ վախենում խոստովանել, որ անձամբ ինձ ոչինչ հայտնի չէ, թե ինչ մակնշում ՝ արտահանման կամ արդիականացված, և ինչ մարտագլխիկներ ունեն Հայաստան առաքված "Իսկանդեր" համալիրները։ Կարող եմ միայն ենթադրել, որ դրանք բալիստիկ հրթիռներ են։ Ընդհանուր առմամբ, չունենալով անհրաժեշտ տեղեկատվություն, անհրաժեշտ չեմ համարում հատուկ ծավածվել այդ թեմայի շուրջ։ Ինչը համառորեն խորհուրդ եմ տալիս թե հայ, թե ադրբեջանցի գործընկերներին", - ամփոփել է ռուս փորձագետը ։