Արմինֆո.Պաշտոնապես հաստատվել է Կոկշետաու-Երևան «Aircompany Armenia» ավիաընկերության NGT 1706 չարտերային չվերթը, որը կայանալու է ապրիլի 15-ին ժամը 22։00-ին։
Ինչպես հաղորդում Է Ղազախստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, տոմսի արժեքը կազմում է շուրջ 370 ամ․ դոլար։
«Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2020 թ. սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը, որի մեջ կատարված և 2021 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ՀՀ տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։ ՀՀ մուտքի և ելքի կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
https://www.facebook.com/armembkz/posts/3361638880563435
https://www.facebook.com/armembkz/posts/3806870679373584
ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:
Մանրամասն՝
https://www.facebook.com/hlib.am/posts/857131685027537
https://www.facebook.com/hlib.am/posts/870245097049529
Ղազախստան մուտք գործելու կամ լքելու կարգին կարող եք ծանոթանալ ԱԳՆ կայքից՝ «Ղազախստան» բաժնից՝
Մանրամասն՝
https://www.mfa.am/hy/restrictions2
Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) անհրաժեշտ է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ», - ասվում է հաղորդագրությունում։