Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ, իրոք, հեռախոսով շփվել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. նրանք վաղուց բարեկամական հարաբերություններ են պահպանում, ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ լրագրողներին հաղորդել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ Քոչարյանը նախօրեին "Պոզներ" հաղորդաշարին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվա այցի ընթացքում հանդիպել է Պուտինի հետ, կտրականապես հայտարարել էր «ոչ» ։ Սակայն, նա խուսափել էր պատասխանել հեռախոսային շփումների մասին հաղորդավարի հարցին։