Արմինֆո.Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ մի կապ չուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, այն կրակի դադարեցման մասին էր, եւ որոշակի երաշխիքներ է պարունակում ռազմական գործողությունների չվերսկսման մասին՝ ռուս խաղաղապահների տեսքով:
Ապրիլի 6-ին "Արտիկլ-3" ակումբի կազմակերպած քննարկումների ժամանակ նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ընդ որում, նա նշել է կողմերի, հատկապես, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմաթիվ հակասությունների առկայությունը ։ "Ոչ թե Ադրբեջանն է ցանկանում բացել կապերը բոլորի համար ։ Նա ցանկանում է բացել ճանապարհը իր համար, այսպես կոչված, Մեղրիի Հարավային միջանցքը ։ Սա քաղաքական նախագիծ է, ճանապարհ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ։ Դա Ադրբեջանի նպատակն է", - նշել է քաղաքագետը։
Ընդ որում, նա արձանագրել է, որ Հայաստանը բոլորովին այլ նպատակներ ունի, որոնց թվում է ռազմագերիների վերադարձի, Արցախի տարածքների վերադարձի հարցը ։
"Ռուսաստանը այլ նպատակներ ունի ՝ գործընթացը պետք է ինչ-որ կերպ շարունակվի եւ՝ ՌԴ-ի մասնակցույթյամբ։ Այսինքն, եթե Ռուսաստանը գործընթացի հովանավորն է, ապա հասկանալի է, որ չի կարելի ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, իսկ խաղաղապահներին դուրս չբերել 4.5 տարի հետո ։ Կարծիք կա, որ գործընթացի շարունակման դեպքում հնարավոր է կողմերի դիրքորոշումների մեղմացում, ինչն էլ, իր հերթին, չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ Արցախի շահերից", - կարծում է Իսկանդարյանը։
Նրա համոզմամբ՝ այժմ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններ չկան, ավելի շուտ, փորձ է արվում վերսկսել բանակցային գործընթացը, եւ դրա պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ընդ որում, փորձագետը կարծում է, որ դա չափազանց բարդ գործընթաց է, քանի որ կողմերը տարբեր ձգտումներ ունեն ։ "Սատանան մանրուքների մեջ է, իսկ մանրուքները շատ են", - ամփոփել է Իսկանդարյանը:
Բանակցությունների փորձագետ Արթուր Մարտիրոսյանն, իր հերթին, նշել է, որ կողմերը չեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, կողմերի միջեւ չկա վստահություն, եւ Ադրբեջանը փորձում է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել եւ իր համար ավելի շահավետ պայմաններ կորզել: Նրա համոզմամբ՝ նման պայմաններում դժվար է խոսել բանակցային գործընթացի մասին՝ որպես այդպիսին։ Նա նաև կարծում է, որ հիմա դժվար է ինչ - որ գնահատական ու կանխատեսում տալ, քանի որ հարցերը շծատ են, իսկ պատասխանները՝ քիչ։ Մարտիրոսյանը կարծում է, որ շատ հարցերի պատասխաններ կարող է տալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ հաջողությամբ խուսափում է պատասխաններից: