Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Քսավիե Բելամին նախօրեին այցելել է "Եռաբլուր"զինվորական պանթեոն:
"Եռաբլուր" զինվորական պանթեոն։ Այդ հազարավոր դրոշներից յուրաքանչյուրի տակ հանգչում է անցյալ տարի Հայաստանը ագրեսիայից պաշտպանելիս զոհված զինվոր։ Նրանց մեծ մասը հազիվ քսան տարեկան էր: Ողջ Եվրոպան պետք է բացի աչքերը եւ վերջապես դադարեցնի իր լռությունը", - գրել է ֆրանսիացի պատգամավորը։ Բելամիի այդ գրառումը տարածել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով նշել է, որ ինքն արդեն "Եռաբլուրի" մշտական այցելու է: "Հիմա ես Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամիի հետ Երեւանից ոչ հեռու գտնվող այդ գերեզմանոցում եմ, որտեղ հեռու են ձգվում զինվորների գերեզմանները, որոնց մեծ մասը Ղարաբաղյան պատերազմի 18-19-ամյա զոհերն են ։ "Եվրոպան պետք է դա տեսնի, որպեսզի հասկանա, թե դա ինչ պատերազմ էր", - հայտարարել Է Ֆրանսուա Քսավիե Բելամին այդ գերեզմանները տեսնելիս", - գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: