Արմինֆո. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի ռուսական Առաջին ալիքի "Պոզներ" ծրագրով հեռարձակված հարցազրույցում։
"10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ ։ Մասնակցելու եմ որպս կուսակցությունների դաշինքի ղեկավար, ամենայն հավանականությամբ, դա կլինի երկու կուսակցություն", - հայտարարել է նա, սակայն չի հստակեցրել, թե որ կուսակցություններն են ստեղծելու դաշինք արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։