Արմինֆո.«Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի որոշմամբ՝ Հայփոստը հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերություն: Ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերությունը կկոչվի «Հայփոստ էյր»:
Նախատեսվում է, որ «Հայփոստ էյր»-ը կունենա մի քանի օդանավ: «Հայփոստ էյր»-ը կիրականացնի ինչպես փոստի փոխադրում, այնպես էլ այլ բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով:
«Հայփոստ» ընկերությունը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որի հնգամյա զարգացման ծրագրերից մեկը «Հայփոստ էյր» դուստր ընկերության հիմնումն է: Այն հնարավորություն կտա զգալիորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները: Նախատեսում ենք նաև «Հայփոստ էյր»-ում ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ»,- նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: