Արմինֆո. Երեւանի վարչական դատարանը մերժել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը:
Ինչպես հաղորդել է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը, որ դատարանը մերժել է պատասխանողի միջնորդությունը, փաստելով, որ պատասխանողը որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել այն մասին, որ հանգամանքների փոփոխության հետ կապված վերացել է հայցի ապահովման անհրաժեշտությունը, իսկ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ հիմք չեն հայցի ապահովումը վերացնելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով պաշտոնանկ էր արվել ԶՈՒ գլխավոր շտաբի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Պաշտոնանկության պատճառ Էր դարձել Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի այն հայտարարությանը, թե "Իսկանդեր" հրթիռը մարտական գործողությունների ժամանակ պայթել է 10 տոկոսով, որը խաչատրյանը որակել էր անլուրջ։ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը ։ Փաշինյանն, ի պատասխան, հայտարարել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին և միջնորդություն է ներկայացրել ՀՀնախագահին՝ Գասպարյանին պաշտոնից ազատելու համար։ Այն բանից հետո, երբ նախագահը երկու անգամ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանը չէր ստորագրել, Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով ազատվել է պաշտոնից՝ մարտի 10-ին։ Նա այդ որոշումը հակասահմանադրական է անվանել և դիմել է Վարչական դատարան՝ իր պաշտոնանկությանւ հակաօրինական լինելու հայցով։