


Արմինֆո.Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև: Այդ մասին հաղորդել է Իտալիայում Հայաստանի դեսպանատունը։
«Շնորհայալություն ենք հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։ Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:
Նշենք, որ Արցախի Հանրապետությունը արդեն ճանաչել են Իտալիայի մի շարք քաղաքներ՝ Միլանը, Լովերեն, Պիզան, Չերկյարա դի Կալաբրիան, Սան Ջորջո դի Նոգարոն, Պալերմոն և այլն։


