


Արմինֆո.Ապրիլի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196044 դեպք, որոնցից 175401-ն` առողջացած, 3575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16150 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 869652 թեստավորում:
Ինչպես հաղորդել է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, երեկ կատարվել է 4976 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: «Ունենք 856 առողջացած և 23 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 14 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 918 է», - ասվում է հաղորդագրությունում:


