Արմինֆո. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 7-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունները:
"Իսկապես, ապրիլի 7-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա։ Կկայանան նրա բանակցությունները Պուտինի հետ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով բավական ակտիվ երկխոսություն է ընթանում։ Առաջին հերթին, իհարկե, կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը եւ եռակողմ փաստաթուղթը, որը վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին", - ասել Է Պեսկովը, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":
Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի ասելով, կքննարկվեն Անդրկովկասի տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակման հետ կապված հարցեր, կարծիքներ կփոխանակվեն ընտրական գործընթացի շուրջ, որն այժմ սկսվել է Հայաստանում, եւ ռուս-հայկական համագործակցության այլ արդիական հարցերի շուրջ:
Ավելի վաղ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի մասին հաղորդել էր նրա մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը: