Արմինֆո.Հայաստան կմատակարարվի ռուսական "Սպուտնիկ V" պատվաստանյութի 15 հազար չափաբաժին: Այդ մասին հաղորդել Է կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որը նախկինում զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը: "Երեկ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ։
Ընդհանուր առմամբ, մենք կփորձենք ձեռք բերել "Սպուտնիկ V" պատվաստանյութի մինչեւ 100 հազար չափաբաժին, բայց ամեն ինչ կախված է այն քաղաքացիների թվից, որոնք պատվաստվելու են", - ասել է նա։
Այս առնչությամբ Թորոսյանը հիշեցրել է, որ օրեր առաջ Հայաստանը ձեռք է բերել AstraZeneca-ի բրիտանա-շվեդական արտադրության պատվաստանյութ, որից հետո նախատեսվում է նաեւ այլ, ավելի բարձր որակի պատվաստանյութերի մատակարարում: "Մենք հիմնվում ենք միայն այն տվյալների վրա, որոնք ապացուցում են, որ պատվաստանյութը գրանցված է եւ անվտանգ", - ասել է առողջապահության նախկին նախարարը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ պատվաստանյութը պետությունը ձեռք է բերում բյուջեի միջոցներով, քանի որ, ըստ Թորոսյանի, դա առաջնահերթություն է: Միջին հաշվով, մեկ չափաբաժնի արժեքը տատանվում է 5- 30 դոլարի սհամաններում, մասնավորապես, AstraZeneca՝ 5-10, "Սպուտնիկ V"՝ 11 դոլարի:
Ընդ որում Թորոսյանը նշել է, որ նոր լոկդաունի անհրաժեշտություն չի տեսնում: "Մենք նման որոշում չունենք: Մենք մտադիր ենք ապրել ՝ պաշտպանվելով կորոնավիրուսից, այդ թվում ՝ պատվաստման միջոցով", - ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չնայած շվեդ-բրիտանական արտադրության AstraZeneca պատվաստանյութից եվրոպական մի շարք երկրների հրաժարվելուն, Հայաստանը ներմուծել է դեղամիջոցի առաջին խմբաքանակը՝ 24 հազար չափաբաժին: Երկրում պատվաստումը կիրականացվի կամավոր հիմունքով՝ ռիսկի խմբի քաղաքացիների, մասնավորապես, բուժաշխատողների, 65-ից բարձր տարիքի քաղաքացիների, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդություններ ունեցող 16-64 տարեկան քաղաքացիների շրջանում: